ՀՀ ՊՆ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 279 որոշմամբ, 1994 թվականի հունիսի  24-ին` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան:  


Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 24 որոշմամբ 1998 թվականի հունվարի 16-ից ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվել է Ռազմական ինստիտուտի, որն էլ 1998թ. տվել է իր առաջինª 4-ամյա կրթությամբ շրջանավարտները:
  Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 98 հրամանագրով 1999 թվականի դեկտեմբերի 27-ից èազմական ինստիտուտը անվանակոչվել է  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով:

2001թ-ից Ռազմական ինստիտուտն անցել է երկու՝ մոտոհրաձգային և հրետանային մասնագիտություններով սպայական կադրերի պատրաստմանը: 2004թ-ից Ռազմական ինստիտուտում գործում է նաև սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ԶՈՒ-ում ծառայություն անցնող սպաները: 


2003թ-ից ինտեգրվելով պետական բուհերի համակարգում՝ Ռազմական ինստիտուտը դարձել է հանրապետության պետական բուհերի լիիրավ անդամ: 2013թ-ից գործում է հրամանատարաշտաբային ֆակուլտետը (մագիստրատուրա), որտեղ մեկնարկել են «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությամբ՝ «Միավորումների և զորամասերի կառավարում» մագիստրոսի որակավորմամբ միամյա դասընթացները: ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1356 հրամանով հրամանատարաշտաբային ֆակուլտետը վերանվանվել է «Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետ»:


2014-2015 ուստարում իր պատմության մեջ առաջին անգամ Ռազմական համալսարանը  ունեցել է նաև իգական սեռի դիմորդներ, որոնց ընդունելության կարգը սահմանվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 446 որոշմամբ Ռազմական ինստիտուտը վերահայտարարվել է՝ դառնալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ: