Կապի վարժանքներ 5-րդ զորամիավորումում

13 Օգոստոսի, 2020 16:12
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները, մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ։

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել  են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ,իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

  • Տարածել