Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

27 Հուլիսի, 2020 18:24
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 25-ին, 1-ին զորամիավորման տանկային վաշտերից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։

  • Տարածել