Գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ
30 Հունիսի, 2020 16:04Հունիսի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին, ստուգել հրազենի տիրապետման գիտելիքները: Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: