Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

22 Հունիսի, 2020 17:26
2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Մարտական իրավիճակին մոտ պայմաններում զորավարժությանը մասնակցող զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հաղթահարել արգելագոտիները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները:

  • Տարածել