«Զինուժ» 20.06.2020թ.

20 Հունիսի, 2020 23:08
Ամառային զորակոչի բոլոր զինակոչիկներին զորամասեր մեկնելուց առաջ պարտադիր կթեստավորեն: «Թովմասյան» հիմնադրամը Զինված ուժերին է տրամադրել կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր:
Play

Կազմ ու պատրաստ զորակոչի մեկնարկին. Տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստություններն ավարտվում են: Բանակ կզորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ զորակոչիկները:

Ավարտական քննություններ ուսումնական զորամասերում: Գիտելիքների և գործնական հմտությունների հարուստ պաշարով մասնագիտական ստորաբաժանումների շարքերն է համալրում կրտսեր հրամանատարների նոր հերթափոխը:

Եվ խրամատային ծառայության անփոփոխ օրակարգը: Առաջնագիծն ամուր է, դիրքապահների մարտական ոգին՝ բարձր, շուրջօրյա զգոն ծառայությունը՝ առաջնահերթություն բոլորի համար: Ռեպորտաժ սահմանի հյուսիսային ուղղությունից:

  • Տարածել