Մասնագիտական պարապմունք 4-րդ զորամիավորումում

11 Հունիսի, 2020 17:23
Հունիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Զինծառայողներին ուսուցանվել են զորավար­ժությունների ընթացքում կրակի կազմակերպման և վարման  մեթոդաբանությունն ու մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները։ Ամրապնդվել է ստորաբաժանումների ներդաշնակման և անձնակազմի ֆիզիկական պատրաստության մակարդակը:

  • Տարածել