Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

9 Հունիսի, 2020 17:07
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 8-ից 9-ը անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման, առաջին բուժօգնության կազմակերպման, քիմիական և պայթուցիկ նյութերի ճիշտ օգտագործման կարգը, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

  • Տարածել