Մայիսի 28-ը Հանրապետության օրն է

28 Մայիսի, 2020 13:57
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել են Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

  • Տարածել