2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

26 Մայիսի, 2020 15:53
2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 25-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ: Զինծառայողները ճշտել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հրետանային միջոցները պատրաստել  կրակի վարմանը:

  • Տարածել