Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն
26 Մայիսի, 2020 15:501-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումները մայիսի 25-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ զորավարժություն:
Զորավարժության ընթացքում ստուգվել են դաշտային պայմաններում հրամկազմի արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու, անձնակազմի համակարգված գործելու կարողությունները: Զինծառայողները առաջադրանքը կատարել են գերազանց, խոցվել է պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկան, ոչնչացվել կենդանի ուժը: