Անակնկալ այցելություններ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով

16 Մայիսի, 2020 14:10
Lրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում:

Ահազանգի հետքերով ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այցելությունների ընթացքում կուտակումների որևէ դեպք չի արձանագրվել: 

Տեղեկացնում ենք, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով:

Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:

  • Տարածել