Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

14 Մայիսի, 2020 10:51
Ս․ թ․ մայիսի 19-ին, ժամը 10:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Այցելության շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ ապագա սպաների ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, գործնական և տեսական դասընթացների անցկացման պայմաններին, կցուցադրվեն մարտական պատրաստության դրվագներ։

Այցելության ընթացքում խստիվ կպահպանվեն հակահամաճարակային պահանջները։ Խնդրում ենք կրել դիմակ և ձեռնոց:

Խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը՝ զանգահարելով /095/ 10-30-33, /093/ 54-57-01 կամ /010/ 29-46-38 հեռախոսահամարներով:

  • Տարածել