5-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք

12 Մայիսի, 2020 17:37
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու և մարտավարական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները ճշտել են պայմանական հակառակորդի կոորդինատները և կրակի վարմանը նախապատրաստել հրետանային միջոցները:

  • Տարածել