Հակաօդային պաշտպանության վարժանքներ 3-րդ զորամիավորումում

12 Մայիսի, 2020 17:36
Մայիսի 11-ին 3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունք:

Ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

  • Տարածել