«Զինուժ» 02.05.2020թ.

2 Մայիսի, 2020
Պայմանական հակառակորդը ոչնչացված է. Հերթական մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլն ամփոփվել է կրակային խնդիրների գերազանց կատարմամբ:
Play

Սահմանը բարձրից հսկողները. Հակադսյինների շուրջօրյա զգոն ծառայության շնորհիվ օդային սահմաններն անխոցելի են, օդում հակառակորդի շարժը՝ նշանառության թիրախում:

Առաջնագծում հարաբերական հանգիստ է: Դիրքապահներն իրենց տեղերում են՝ հսկելով սահմանից այն կողմ տեղի ունեցող ցանկացած զարգացում: Ռեպորտաժ հանրապետության հյուսիսային ուղղությունից:

Չկա կապ՝ չկա նաև ղեկավարում: Զինուժը ներկայացնում է կապավորների ստորաբաժանման ուսումնատեխնիկական ակտիվ եռուզեռը:

Եվ՝ հանուն անձնակազմի առողջության ու անվտանգ ծառայության. Կորոնավիրուսի դեմ պայքարն ու համաճարակային իրավիճակի մշտադիտարկումը բանակում շարունակվում է լայն թափով։ Համավարակի առաջնագծում հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունն է:

  • Տարածել