Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ախտահանվել է

2 Ապրիլի, 2020 14:09
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերի վերսկսմանն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։
Play

Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։

  • Տարածել