ՀՀ վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

2 Ապրիլի, 2020 12:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և հարգանքի տուրք է մատուցել նաև զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ:

  • Տարածել