5-րդ զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

27 Մարտի, 2020 21:16
Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մարտի 26-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են երթարշավ:

Հրամանատարական կազմը հետևել է դաշտային հանդերձանքով, հաստիքային սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով անցկացված երթարշավի ընթացքին, անձնակազմին տվել ցուցումներ բացթողումները շտկելու վերաբերյալ:

  • Տարածել