Գումարտակային մարտավարական զորավարժություն 2-րդ զորամիավորումում

26 Մարտի, 2020
Տեսչական ստուգումների շրջանակում մարտի 25-ին 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

  • Տարածել