Մարտավարական-մասնագիտական պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

24 Մարտի, 2020 18:19
Ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական գիտելիքների ստուգման և մասնագիտական գործնական հմտությունների կատարելագործման նկատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք:

Ռազմական տեխնիկան դուրս է բերվել կենտրոնացման շրջան,  նորմացույցով սահմանված ժամկետներում զբաղեցվել են մարտական դիրքերը, հաջողությամբ կատարվել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները:

  • Տարածել