1-ին զորամիավորման զինծառայողներն անցկացրել են երթարշավ

24 Մարտի, 2020 18:16
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները, ճամբարային հավաքների շրջանակում, մարտի 23-ին անցկացրել են երթարշավ:

Հաստիքային զենք-զինամթերքով և դաշտային հանդերձանքով անցկացված պարապմունքի ընթացքին հետևել է հրամանատարական կազմը, տրվել են անձնակազմի ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված հրահանգներ և ցուցումներ:

  • Տարածել