Հրամանատարաշտաբային զորավարժություններ 5-րդ զորամիավորումում

23 Մարտի, 2020 18:05
5-րդ զորամիավորումում մարտի 18-ից 21-ն անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Զորքերի ղեկավարման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությունների շրջանակում բացազատվել են հրամանատարական կետեր, զորամասերի ուժերն ու միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցումներ են տրվել հարձակողական գործողությունների ժամանակ արդյունավետ փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ:

  • Տարածել