Մարտավարաշարային պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

21 Փետրվարի, 2020 15:47
Փետրվարի 18-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Ստուգվել են ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանն ու գործողությունները մարտական պատրաստականության բերման ժամանակ: Զորամիավորման հրամանատարությունը հետևել է պարապմունքների ընթացքին և տվել անհրաժեշտ ցուցումներ:

  • Տարածել