2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

20 Փետրվարի, 2020 15:42
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:

Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:

  • Տարածել