Պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողների ծնողներին

19 Փետրվարի, 2020 20:10
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:

Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին:

  • Տարածել