Երդման հանդիսավոր արարողություն է անցկացվել Վայոց ձորի մարզում

14 Փետրվարի, 2020 17:35
Վայոց ձորի մարզում՝ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հարակից տարածքում, տեղի է ունեցել 4-րդ զորամիավորման նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են հրամանատարական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների ծնողները, հյուրեր:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել անվտանգության կանոնները:

  • Տարածել