ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
7 Փետրվարի, 2020 14:46Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը և ներկայացրել հանձնաժողովի նոր կազմը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների համադրված և արագ աշխատանքի շնորհիվ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:
Նիստի ընթացքում ներկայացվել են մինչ օրս կատարված աշխատանքները, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում` հետմահու) վիճակագրությունը և սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: Քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերի մասնակիցներին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգով սահմանված մի շարք դրույթներ, ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքերը և առկա խնդրահարույց հարցերը: