Բանակի օրվա առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

28 Հունվարի, 2020 17:11
Բանակի օրվա առթիվ հունվարի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտանանտ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները հանրապետության բարձրագույն ղեկավարության, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների հերոսների շիրիմներին, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

  • Տարածել