Նորակոչիկները ծանոթանում են ծառայության պայմաններին

15 Հունվարի, 2020 16:35
Զինված ուժերը համալրող նորակոչիկների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքները։

1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկներին ծանոթացրել են զորամասի անցած մարտական ուղուն, զինվորական առօրյային, համազգեստի կրման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոններին: Նորակոչիկների համար նախատեսված ծրագրով անցկացվել է նաև մարտական պատրաստության պարապմունք։

  • Տարածել