Ուսումնական տարվա արդյունքների ամփոփում

15 Հունվարի, 2020 16:34
4-րդ զորամիավորումում անցկացվել է 2019թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, զորամասերի հրամանատարները, Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը և այլք:

Զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները, ներկայացրել ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի և տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել թերություններն ու առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Բուդաղյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ, խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

  • Տարածել