Մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ

21 Նոյեմբերի, 2019 16:11
Նոյեմբերի 19-ից 20-ը 2-րդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ:

Զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

  • Տարածել