ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր

18 Նոյեմբերի, 2019 17:52
Նոյեմբերի 15-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր:

Այցելության ընթացքում, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում, զորամասերում կազմակերպվել են հանդիպումներ ու դասախոսություններ պատմաբանների, գրականագետների, մշակույթի և արվեստի գործիչների մասնակցությամբ:

Հասարակական խորհրդի անդամները զորամասերում նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ են կատարել զինծառայության պայմանների, սանիտարահիգիենիկ վիճակի, զինծառայողների սննդի կազմակերպման, իրային բավարարման, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպման և ապրանքների գների, ինպես նաև ծխելու դեմ տարվող պայքարի առնչությամբ:

  • Տարածել