Մարտավարական զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

18 Հոկտեմբերի, 2019 13:43
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և զորքերի տեղաշարժով:

Զորավարժության սցենարի համաձայն՝ զինծառայողները  զբաղեցրել են մարտական դիրքերը, պաշտպանությունից անցել հակահարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:

  • Տարածել