Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է ռազմական համալսարան

15 Հոկտեմբերի, 2019 17:07
ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան:

Ռազմական համալսարանի ղեկավարությունը հյուրին է ներկայացրել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու ուսումնական ծրագրերը: Պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան իր հերթին ներկայացրել է Բալթյան պաշտպանական քոլեջի կառուցվածքը, ուսումնական գործընթացը և իրականացվող կրթական ծրագրերը:

Քննարկվել են ուսումնական գործընթացի կատարելագործման համատեղ հնարավորությունները, հատկապես՝ ռազմական համալսարանում հեռավար ուսուցման կազմակերպման հարցում:

Զդիսլավ Սլիվան շրջել է ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական հնարավորություններին և շենքային պայմաններին, զրուցել հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:

  • Տարածել