ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Բելառուս

11 Հոկտեմբերի, 2019 13:40
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը և նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն՝ Բարանովիչի է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

  • Տարածել