Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

10 Հոկտեմբերի, 2019 13:16
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Defense & Aerospace Report հեղինակավոր կայքի խմբագիր Վաղո Մուրադյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և 2018թ-ից հետո ՀՀ-ում, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։

Ներկայացնելով իր փորձագիտական կարծիքը, Վաղո Մուրադյանը դրական է գնահատել տեղի ունեցող բարեփոխումները և իր մասնագիտական աջակցությունն առաջարկել դրանց զարգացման գործում։

  • Տարածել