Գումարտակային մարտավարական զորավարժություն 3-րդ զորամիավորումում
4 Հոկտեմբերի, 2019 18:25Հոկտեմբերի 3-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, ըստ մարտական առաջադրանքի, գրավել են պայմանական հակառակորդի առաջնագծի մարտական դիրքերը և նպաստավոր պայմաններ ստեղծել յուրային զորքերի հետագա առաջխաղացման համար: