Գումարտակային մարտավարական զորավարժություն
4 Հոկտեմբերի, 2019 13:15Հոկտեմբերի 3-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և տանկային վաշտի աջակցությամբ:
Ռազմավարական զորավարժության շրջանակում անցկացված զորախաղի սցենարի համաձայն՝ խոցվել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերից մեկը, ոչնչացվել է զրահատեխնիկան: