Խաղարկվել է պաշտպանական մարտական գործողության սցենար

3 Հոկտեմբերի, 2019 16:16
Հոկտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է պաշտպանական մարտական գործողության սցենարի խաղարկում:

Ստուգվել են ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը և համապատասխանությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ենթակա զորքերի ղեկավարման հմտությունները: 

  • Տարածել