Անցկացվել են հրետանային դիվիզիոնի մարզումներ

3 Հոկտեմբերի, 2019 15:19
Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացվել են հրետանային տեխնիկան երթայինից մարտական վիճակի բերման, կրակային դիրքերի զբաղեցման և արդյունավետ կրակի վարման մարզումներ:

Հրետանավորները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և, ըստ նորմացույցների, սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

  • Տարածել
Թեմատիկ

Լայնածավալ ռազմավարական զորավարժություն

#Զորավարժություն

90 գրառում