ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջազգային կոնֆերանս

25 Սեպտեմբերի, 2019 18:18
Սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի (IIA Armenia) աջակցությամբ կազմակերպված Ներքին աուդիտի 3-րդ միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Միջազգային կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրներ, պաշտպանական գերատեսչություններում պետական գնումների հետ կապված ռիսկերն ու արդյունքի գնահատման չափորոշիչները (KPI):

Նմանատիպ քննարկումները և ոլորտում կուտակած փորձի փոխանակումը նպաստում է ներքին աուդիտի աշխատանքների բարելավմանը և պաշտպանական համակարգում հավելյալ արժեքների ստեղծմանը:

  • Տարածել