ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել N զորամասին

4 Սեպտեմբերի, 2019 17:55
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին։

Շարահրապարակում, անձնակազմի ներկայությամբ կայացած հանդիսությանը, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ զորամասը մարտական փառահեղ ուղի է անցել և վստահություն հայտնել, որ հետագայում էլ պատվով է կատարելու հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առաքելությունը։

Մարտական դրոշը զորամասի հրամանատարին հանձնելուց առաջ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը և նշել, որ մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի ու արիության, հայրենիքին անձնուրաց ծառայելու և այն քաջաբար պաշտպանելու  խորհրդանիշ է, որը սրբորեն կպահվի զորամասում ։

  • Տարածել