ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը

3 Սեպտեմբերի, 2019 16:04
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ օգոստոսի 27-ից 31-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սիզրան քաղաքներում մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։

Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպել  է ՌԴ երկաթուղային զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոսենկովի հետ, քննարկել  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական հաղորդակցության  ոլորտում համագործակցության հեռանկարները:

  • Տարածել