Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

22 Օգոստոսի, 2019
Օգոստոսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության շահագրգիռ ստորաբաժանումների և ԿԽՄԿ զինված ուժերի գծով տարածաշրջանային պատվիրակ Ռուել Բլեքի գլխավորած պատվիրակության համատեղ աշխատանքային քննարկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019թ. ԿԽՄԿ  պատվի­րակության կողմից ՀՀ զինված ուժերում միջազ­գային մարդասիրական իրավունքի ին­տե­գրման մակարդակի գնա­հատման արդյունքները և առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորել են զինված ուժերում միջազ­գային մարդասիրական իրավունքի նորմերի առավել խորացված ուսուցումն ու կիրառումը:

  • Տարածել