ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային հինգերորդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր

8 Օգոստոսի, 2019 19:09
Օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈւ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանիճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:

Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերըՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրն էր մեքենայով երթուղին հաղթահարելիս հայտնաբերել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին և օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն  ու մեքենան վարել առանց թերացումների:

Մրցութային վերջին օրը օգոստոսի 10-ին էորից հետո էլ հայտնի կլինեն հաղթողները

  • Տարածել