Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են հետագա ծառայության վայրերը

18 Հուլիսի, 2019 17:54
Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը:

Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։ 

  • Տարածել