Տանկերի անձնակազմերի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

19 Հունիսի, 2019 18:13
1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել է տանկերի անձնակազմերի կրակային պատրաստության կատարելագործման պարապմունք՝ հարձակողական մարտի վարման թեմայով։

Պարապմունքների շրջանակում, ըստ սահմանված նորմացույցերի, իրականացվել է մարտական հրաձգություն: Կանգնած դիրքից և շարժման ընթացքում կատարված վարժություններում տանկերի անձնակազմերը գրանցել են լավ արդյունքներ և խոցել բոլոր թիրախները:

  • Տարածել