Ավարտվել են կրտսեր սպայակազմի վերապատրաստման դասընթացները
19 Հունիսի, 2019 18:12Հունիսի 18-ին ստուգարք-թեստավորմամբ ավարտվել են սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների ռազմամասնագիտական գիտելիքները հարստացնելու նպատակով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացված կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացները:
Լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով: