Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջի ունկնդիրները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

21 Մայիսի, 2019 15:58
Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջի ունկնդիրները:

Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:

  • Տարածել